Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Վարդան Օսկանյան. «Այս համակարգը ջարդել հնարավոր է միայն իշխանափոխությամբ»

Վարդան Օսկանյան. «Այս համակարգը ջարդել հնարավոր է միայն իշխանափոխությամբ»
25.10.2014 | 18:43

«Այստեղ ինքնանպատակ չենք եկել, եկել ենք նույնիսկ պարտադրված և ստիպված, եկել ենք, որովհետև այլընտրանք չունենք: Այս ամենը գալիս է այսօրվա հրամայականից. երկիրը ծայրահեղ վիճակում է»: Ազատության հրապարակում հայտարարեց ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը: «Եթե այսպես շարունակվի, վտանգվելու է երկրի ինքնիշխանությունը, բայց ամենացավալին այն է, որ իշխանությունն արհամարհում է այս վիճակը, ձևացնում, որ ամեն ինչ նորմալ է, նույնիսկ Սահմանադրություն փոխելով է ուզում իր իշխանությունը երկարացնել»,- ասաց նա: Իշխանությունները, նրա խոսքով, ոչ միայն պատրաստ չեն ինչ-որ բան անել, այլև՝ ի վիճակի չեն: «Այս համակարգը ջարդել հնարավոր է միայն իշխանափոխությամբ: Մեր երկիրը կանգնած է այնպիսի վիճակում, որ միայն ազատ ու արդար ընտրությունների արդյունքում ընտրված իշխանությունը կարող է հանել այս վիճակից»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իշխանափոխություն իրականացնելու հասարակական պահանջ կա:
«Այս ընդդիմությունը պաշտոններ չի հետապնդում, միայն ցանկանում է ազատ, արդար ընտրություններ»,- ասաց Օսկանյանը: Նա հավելեց, որ իրենք պատրաստ են անգամ նստացույց անցկացնել:

Դիտվել է՝ 1361

Մեկնաբանություններ